Հրապարակվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթցի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի որոշումը


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ք. Երևան                                                                                             10 հունվարի, 2023թ.

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 781-Ա հրամանի համաձայն՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) միաձայն

 

 

ՈՐՈՇԵՑ՝

 

 

1.  Հիմք ընդունելով Որոշման Հավելված 3-ի 15-րդ կետը՝ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն», «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա», «Թուխմանուկ» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերին ընթացք չտալ՝ հաշվի առնելով հայտ ներկայացրած կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետում թերությունները չշտկելը:

2.  «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» և «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը չեն համապատասխանում Որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերով սահմանված պահանջներին:

3.  Հաստատել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերով սահմանված պահանջներին:

4. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները ներկայացնել հրապարակման Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am հարթակում:

 

Նշված որոշման ստորագրված տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://www.moj.am/announcements/view/article/2070