ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 820-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ-2023Թ․


 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1

Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկման արշավների իրականացում

 

Կատարող մարմին

Արդարադատության նախարարություն

 

Վարչապետի 2022 թվականի հուլիսի 18-ի թիվ N 820-Լ որոշմամբ հաստատված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագրի հաստատումից հետո Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկման նպտակով Արդարադատության նախարարությունն իրականացրել է հետևյալ տեղեկատվական արշավները.

Ø Արդարադատության նախարարությունը մի շարք հարթակներում հանրային իրազեկման տեղեկատվական նյութեր է տարածել՝ իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, դրա ներկայացման ժամկետների, չներկայացման համար սահմանված պահանջների վերաբերյալ: Մասնավորապես, հաղորդագրություններում նշվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Նշվել է նաև պարտավորության ժամկետի ավարտը, որը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրազեկվել է նաև իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածով նախատեսխող վարչական պատասխանատվության վերաբերյալ։

Ø 2022թ. դեկտեմբերի 21 -ին, դեկտեմբերի 22-ին, 2023թ. հունվարի 9-ին և նույն թվականի հունվարի 10-ին Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտնոկան էջով և մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հանրությունը իրազեկվել է իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։[1]

Ø 2023թ. հունվարի 27-ին իրականացվել է տեղեկատվական արշավ Հակակոռուպցիոն դատարանների վերաբերյալ։[2] Իրազեկման շրջանակում ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի մանդատները, կոռուպցիոն հանցագործությունների գործերով և քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձնացված դատավորների գործունեության շրջանակը։ Ներկայացվել են տեղեկություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի մասին, որը գործելու է 2024 թվականի հունվարի 1-ից։[3]

Ø Տեղեկատվական և ուսուցողական տեսահոլովակի միջոցով ներկայացվել է, թե ինչ է կոռուպցիան և որոնք են դրա բացասական հետևանքները։[4]

Ø   Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի ստեղծման և վերջինիս գործունեության վերաբերյալ ևս իրականացվել է տեղեկատվական արշավ։[5]

Ø   Նշվածից բացի, Արդարադատության նախարարության ներկայացուցիչները զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հարցազրույցներ են տվել, ինչպես նաև մամուլի հրապարակումներ են կատարվել Հակակոռուպցիոն ռազմավարության  իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։[6]

Ø   Հարկ է նաև հավելել, որ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի կողմից Արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ համագործակցության շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 28-ից մեկնարկել է «Հակակոռուպցիոն քաղաքականության և բարեվարքության» թեմայով մարզային իրազեկման հանդիպումների շարքը, որին որպես բանախոսներ մասնակցել են նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Արդյունքում, թվով 6 մարզերի տասնյակից ավելի հանրային և համայնքային ծառայողներ վերապատրաստվել են Կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք ոլորտային թեմաներով: Նշվածը միտված է եղել իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, հանրության տարբեր շրջանակներում կոռուպցիոն երևույթների, դրսևորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2

Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվական արշավ

 

Պատասխանատու մարմին

Արդարադատության նախարարություն

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ)

Բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)

 

2022 թվականի ընթացքում իրականցվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկատվական արշավները.

Ø 2022 թվականի նոյեմբերի 30-ին Արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ առցանց հարթակներում հրապարակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մանդատի և լիազորությունների առնչությամբ տեղեկատվական և ուսուցողական տեսահոլովակ։ Տեսահոլովակում ներկայացվել են Կոմիտեի կազմավորման, գործունեության, Կոմիտեում ծառայության անցնելու կարգը և պայմանները, Կոմիտեի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մանդատը և վերջինիս լիազորությունների շրջանակը. որ դեպքերում և ինչ հարցերով պետք է դիմել Հակակոռուպցիոն կոմիտե և այլն։ Միևնույն ժամանակ, տեսահոլովակում ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի իրականացման առանձնահատկությունները և այլն։[7]  Հակակոռուպցիոն կոմիտեն ևս պարբերաբար հանրությանը իրազեկում է իր գործունեության վերաբերյալ։[8]

Ø  2022 թվականի հոկտեմբերի 10-ին Արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ պաշտոնական առցանց հարթակներում հրապարակել է տեղեկատվական տեսահոլովակ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գործառույթների, վերջինիս կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության 240-Ն օրենքի կիրարկման պրակտիկ վիճակագրական արդյունքների վերաբերյալ։[9]

2022 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման և հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության ապահովուման առնչությամբ Արդարադատության նախարարության կողմից զանգվածային լրատվության միջոցներով իրականացվել են մի շարք իրազեկման արշավներ տեղեկատվական և ուսուցողական տեսահոլովակների միջոցով:[10]

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 3

Կոռուպցիայի կանխարգելման և հակազդման մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվական արշավ

Պատասխանատու մարմին

Արդարադատության նախարարություն

 

Կոռուպցիայի կանխարգելման և հակազդման մարմինների գործունեության վերաբերյալ իրակացվել են  հետևյալ տեղեկատվական արշավները.

Ø 2022 թվականի հոկտեմբերի 10-ին Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ պաշտոնական առցանց հարթակներում մշակվել և հրապարակվել է տեղեկատվական տեսահոլով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության (այսուհետ՝ Վարչություն) մանդատի և վերջինիս գործուեության վերաբերյալ: [11]

Ø 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ առցանց հարթակներում մշակել և հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության և դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումների մասին:[12] Հակակոռուպցիոն կոմիտեն ևս պարբերաբար հանրությանը իրազեկում է իր գործունեության վերաբերյալ։[13]

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 4

Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում

Պատասխանատու մարմին

Էկոնոմիկայի նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Արդարադատության նախարարություն

Բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ)

«Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Ø    Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Վարչապետի 820-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի կիրարկման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Արդարադատության նախարարությունը «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության» կենտրոնի աջակցությամբ իրականացրեց վերապատրաստում «Կոռուպցիայի դեմ պայքարը և դրանում գործարար ոլորտի դերակատարումը» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին գործարար ոլորտի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության վերջին 4 տարիների ձեռքբերումները, գործարար ոլորտին առնչվող հակակոռուպցիոն բարեփոխումները, գործարար ոլորտի համար պարտավորություններ և իրավական հետևանքներ նախատեսող փոփոխությունները (իրական շահառուների բացահայտում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն և այլն)։ Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են նաև ներկայումս մշակման փուլում գտնվող նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսվող բարեփոխումների ուղղությունները։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը մասնակցիներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Կառավարության շարունակական աշխատանքների մասին, ինչպես նաև ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության անհրաժեշտությունը՝ պետականությունն ամրապնդելու և ուժեղ տնտեսություն ունեցող պետություն կառուցելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրել է բիզնեսի հակակոռուպցիոն անհատական և հավաքական գործողությունների դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչպես նաև մանրամասնել է Բիզնեսի բարեվարքության ակումբի` որպես Հայաստանի Հանրապետության առաջին հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնության գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները:[14]

Ø     Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հոկտեմբերի 19-21-ին գործարար ոլորտի ներկայացուցիչների համար անցկացրել է «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» խորագրով եռօրյա վերապատրաստաման դասընթաց:[15]

Ø    Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը շարունակելով բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկման իր աշխատանքները, 2023 թվականի հունվարին գործարար ոլորտի ներկայացուցիչների համար անցկացրել է  «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում»  խորագրով սեմինարը:[16]

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 5

Պետական մարմինների մամուլի քարտուղարների կամ հասարակայնության կապերի մասնագետների և լրագրողների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում

 

Պատասխանատու մարմին

Արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Նշված գործողության իրականացման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Ø   2022 թվականի սեպտեմբերի 9-ից  Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերների աջակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների» ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) 2-ամսյա դասընթացը։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի պետական համակարգի մարմինների մամուլի քարտուղարները և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները հնարավորություն ունեցան մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումներին և սեմինարներին, որոնց արդյունքում ձեռք բերած արժեքավոր և մնայուն գիտելիքն ու փորձը նպաստելու են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս կարողությունների զարգացմանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգին:

Ø   2023 թվականի հունվարի 20-21-ին Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ՝ Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ տեղի ունեցավ սեմինար (այսուհետ՝ Սեմինար)՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կոռուպցիայի դեմ պայքարի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների, վերջիններիս մանդատի և գործունեության, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն բարեփոխումներին առնչվող թեմաներով։[17]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 6

Ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական

նյութերի հրապարակում

 

Պատասխանատու մարմին

Արդարադատության նախարարություն

 

 

2022 թվականի դեկտեմբերի 30-ին Արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ առցանց հարթակներում հրապարակել է ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակ, որտեղ ներկայացված է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի (այսուհետ՝ Հարթակ), ստեծման, կառուցվածքի, Հարթակից օգտվելու կանոնների, վերջինիս միջոցով հաղորդում ներկայացնելու հիմքերի և հնարավորության, ազդարարների՝ օրենքով սահմանված պաշտպանության մեխանիզմների, կոռուպցիոն դեպքերի մասին անանուն և տվյալներ ներկայացնելու եղանակով հաղորդում ներկայացնելու, ներկայացված հաղորդումների հաշվառման, ընթացքի, ինչպես նաև Գլխավոր դատախազության կողմից Հարթակի միջոցով ստացված հաղորդումների հետագա ընթացքի և Հարթակից օգտվելու մի շարք այլ առանձնահատկությունների մասին։ Տեսահոլովակում ներկայացվում է նաև, որ ըստ վիճակագրական տվյալների՝ 2022 թվականի ընթացքում 106 քաղաքացի արդեն ազդարարել է: Այս մեխանիզմի շնորհիվ անանուն ազդարարելը երաշխավորվում է, և պետությունը նաև քաղաքացիների միջոցով կարողանում է բացահայտել կոռուպցիոն հանցագործությունները:[18]

Միևնույն ժամանակ, ըստ Գլխավոր դատախազության կողմից հաղորդած տվալների՝ 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է 6 տեղեկատվական նյութ և հեռարձակվել է 13 իրազեկող տեսահոլովակ։ Միաժամանակ դատախազության կողմից նշված հրապարակումները, ինչպես նաև azdarar.am հարթակում տեղադրված ծանուցումները լայնորեն տարածվել են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում։

 

 

 

 

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 7

Հանրային իրազեկում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին

Պատասխանատու մարմին

Արդարադատության նախարարություն

 

 

2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան, յութուբյան և մի շարք այլ առցանց հարթակներում մշակել և հրապարակել է հանրային իրազեկում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am հարթակի (այսուհետ՝ Հարթակ), ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին տեղեկատվական նյութ և տեսահոլովակ, որտեղ ներկայացվում է Հարթակի ստեղծման, վերջինիս օգտվելու կանոնների, հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու և մի շարք այլ հնարավորություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցության հնարավորությունը օրինաստեղծ աշխատանքներին: Բացի այդ, տեսանյութում ներկայացված է, թե ինչպես կարելի է ծանոթանալ կայքում տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին և այլն։[19]

 



[3] Տեˊս նույն տեղում։