ՏՀԶԿ մոնիթորինգի խումբը Հայաստանում է


Մարտի 12-ից 16-ը Հայաստանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը, որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը:

Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ 2014 թվականին ՏՀԶԿ կողմից  Հայաստանին տրված 23 հանձնարարականների կատարման ընթացքը  տեղում ուսումնասիրելու նպատակով:


Սկզբնաղբյուրը՝ http://moj.am/article/1950