ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման Հավելված N 4 «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը եվ (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 14-րդ կետի բացառվել է ՃՈ անձնակազմի հանդերձավորման տեսախցիկը վարորդի պահանջով անջատելու հնարավարությունը: Մասնավորապես «Ոստիկանության մասին» ՀՕ-177 ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, ըստ որի «...Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:...»:
Հակակոռուպցիոն ոլորտներից որևէ մեկին հարցադրում ուղղելու համար օգտվեք «Դիմեք մեզ» կոճակից։