ԻՐԱԶԵԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ



Ի կատարումն ՀՀ կառավարության 25.09.2015 թվականի N 1141-Ն որոշման 6-րդ հավելվածի «Կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և/կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 1-ին կետի Երևանի քաղաքապետարանը իր ենթակայությամբ գործող մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետևելու և քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու նպատակով գործարկել է mankapartez.yerevan.am կայքը, որը առավել թափանցիկ է դարձնում հերթագրման գործընթացը: Շուտով կգործարկվի նաև կայքի առցանց հերթագրման տարբերակը: