ԻՐԱԶԵԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ




ՀՀ կառավարության 25.09.2015 թվականի N1141-Ն որոշման 5-րդ հավելվածով հաստատված «Առողջապահության ոլորտում հայտնված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 8.5 ենթակետի պահանջին համապատասխան մշակվել և ՀՀ առողջապահության կայքում տեղադրվել է բուժծառայություններից օգտվողների հիմնական իրավունքների վերաբերյալ իրազեկման թերթիկ, որը պարունակում է տեղեկատվություն նաև անվճար բուժծառայության կազմակերպման ամբողջ ծավալի, տեսակների, այդ ծառայությունը ստանալու քայլերի, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ: