Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ | Միջոցառման իրականացման ժամանակահատված | Ֆինանսավորման աղբյուր | Կատարողական | Միջոցառումն իրականացնող մարմին |
---|---|---|---|---|
ՀՀ կառավարության 04.03. 2004թ. թիվ 318-Ն որոշման վերանայում, որով հնարավոր կլինի իրականացնել առողջապահության ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության ոլորտում պետական բյուջետային միջոցների բաշխման նպատակային, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ապահովում: | 2018թ. նոյեմբերի 20 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.96
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Նախարարության կայքէջում ստեղծելու պետական պատվերների հայտ ընդունելու համար հատուկ էլեկտրոնային դիմումաձևերի հնարավորություն և համակարգ, ինչպես նաև կենտրոնացված ձևաչափերի շտեմարան՝ ցանկացած ձևաթուղթ ներբեռնելու հնարավորությամբ: Կից տեղադրել պետական պատվերի տեղադրման հայտ ներկայացնելու մշակված ուղեցույց, որը դրված կլինի կայքէջում, և որում մանրամասն կներկայացվի հայտի ամեն մի տողի լրացման տարբերակները Էլեկտրոնային ձևաչափը լրացնելիուց հետո, համակարգը ինքն ավտոմատ ձևով կհաստատի պետպատվերի ընդունման փաստը, դրանով իսկ մինիմումի հասցնելով մարդկային գործոնը: | 2018թ. մայիսի 10 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Պետական պատվերի շրջանակներում ծառայություն մատուցող կազմակերպությունների ցանկը և ստացված գումարի չափը դնել կայքէջում : | 2018թ. մարտի 30 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
1.67
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Մշակել համապատասխան աշխատակարգ, համաձայն որի հայտատուի համաձայնությամբ հանձնախմբի որոշումները տեղակայել կայքէջում: | 2018թ. դեկտեմբերի 10 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Վերանայել և հիմնովին փոփոխության ենթարկել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի մի շարք կետեր, մասնավորապես. 1)Իրավական ակտից հանել պետական պատվերի տեղադրման նախապայմանների մեջ առկա ընդհանրական պահանջները, մասնավորապես, 2.6.2 կետով նշված նախապայմաններից է ,, հիմնական բժշկական մասնագիտական կադրերով ապահովվածությունը` ելնելով տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից,,: (Թե որ իրավական ակտերի ու պահանջների մասին է խոսքը, ոչինչ չի ասվում:) Հստակեցում մտցնել հրամանի եղած ցանկացած նախապայմանի, մասնավորապես 2.6.2 կետով նշված պահանջի համար՝ հստակ նշելով ամեն մի ոլորտի համար ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները: Նաև 2.6.5 կետով նշված պահանջի համար, հստակ նշելով ծառայությունների գնագոյացման և համատարած հաշվառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված, որ չափանիշների, որ իրավակարգավորման մասին է խոսքը: 2)Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի մեջ անհասկանալի կամ երկիմաստ ձևակերպում ունեցող 2.6.9 ենթակետը: 3)Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի այն կետերը, որոնք միևնույն ծառայություն իրականացնող բայց տարբեր ենթակայությամբ բուժհիմնարկների համար առաջարկում են տարբեր ընթացակարգեր: (մասնավորապես վերախմբագրել 3.15.6 ենթակետը): 4)Բացառել կազմակերպությունների ազատ մրցակցության խոչընդոտները: (մասնավորապես վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի հավելված 6-ի՝ ,,ՀՀ Առողջապահության նախարարության պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի աշխատակարգի,, 14.3.6 կետը): 5)Վերանայել և վերախմբագրել ՀՀ առողջապահության նախարարի 17 սեպտեմբերի 2015թ N 49-Ն հրամանի Հավելյալ թիվ 2-ը, ,,Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները, մասնավորապես հստակեցնելով դրա 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերի պահանջները: | 2018թ. դեկտեմբերի 10 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
1.4
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Վերանայել տարբեր ծառայություններ մատուցելու, այդ թվում նաև լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների համար առաջարկվող ցանկերը, վերացնելով դրա թերություններն ու անհամապատասխանությունը լիցենզավորման պահանջների կլինիկական բժշկության հասկացողություններին (Մասնավորապես Օնկոմարկերները դրանք իմունոլոգիական ռեագենտներ են և դրանով աշխատելու համար տրվում է իմունոլոգիական անալիզների լիցենզիա: Սակայն պետպատվեր իրականացնելու համար պահանջում են, որ լաբորատորիան ունենա ցիտոլոգիական հետազոտությունների լիցենզիա; Կամ հելիկոբակտերիաների առկայությունը որոշվում է իմունոլոգիական անալիզով, որը կոչվում է Polymerase chain reaction (PCR) մեթոդ և տրվում է իմունոլոգիական անալիզներ անցկացնելու լիցենզավորում: Սակայն պետական պատվերի ծառայությունն անցկացնելու համար պահանջում են, որ այն որոշելիս լաբորատորիան ունենա բակտերոլոգիական անալիզներ անցկացնելու լիցենզիա (արտոնագիր): | 2018թ. հոկտեմբերի 30 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Միասնականացնել իրավական տարբեր ակտերում միևնույն ծառայության բնույթը և տեղակայել ծառայությունների և հետազոտությունների նույն դասիչում: (Մասնավորապես սրտային հիվանդությունների ժամանակ գործածվում է հետազոտման մի եղանակ, որը կոչվում է Խոլտեր հետազոտություն, որի ժամանակ 24 ժամյա անընդմեջ դիտարկվում է սրտի աշխատանքը: Այն անցկացնելու համար մի դեպքում պահանջում են որ լաբորատորիան ունենա կարդիոլոգիայի լիցենզիա, մյուս դեպքում որպես ֆոնկցիոնալ հետազոտություն անցկացնելու լիցենզիա: ( 806 հրամանում գրված է, որպես կլինիկական հետազոտում, իսկ ՀՀ կառավարության 04.03. 2004թ Թիվ 318-Ն որոշմամբ որպես ֆունկցիոնալ հետազոտում: | 2018թ. նոյեմբերի 15 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Մշակել կանոնակարգ, համաձայն որի ֆինանսական փոխհատուցումը կատարվի ավտոմատացված ձևով (մարդկային գործոնը հասցնել մինիմումի): Փոխհատուցման ամեն մի մերժում պետք է տեղադրվի կայքէջում, հստակ պատճառաբանությամբ: | 2018. հուլիսի 15 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.72
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Բուժհիմնարկներին պետպատվերի ծառայությունների մատուցման պայմանագրում հստակ նշել, որ տարեկան հատկացված ֆինանսական ծավալներից ավելի կատարված ծառայությունները, տարեկան գերակատարումները, ենթակա չեն ֆինանսական (փոխհատուցման), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և իրավիճակների: Հստակ սահմանել գերակատարումների դեպքում ֆինանսական փոխհատուցման կարգը: Փոխհատուցված գումարների և կազմակերպությունների ցանկը հասանելի դարձնել հասարակությանն՝ ապահովելով հրապարակայնությունը, այն տեղադրելով առողջապահության վեբ կայքում: | 20182. օգոստոսի 10 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |