Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ | Միջոցառման իրականացման ժամանակահատված | Ֆինանսավորման աղբյուր | Կատարողական | Միջոցառումն իրականացնող մարմին |
---|---|---|---|---|
Բժշկական օգնության մշտադիտարկման, որակի կառավարման համակարգերի ներդնում և զարգացում այդ թվում՝ ԱԱՊ-ի և հիվանդանոցային ծառայությունների որակական ցուցանիշների, ազգային մակարդակում ծառայությունների գնահատման որակական և քանակական ցուցանիշների ներդնում` ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում, պետական պատվերի տեղադրման պայմանագրի փոփոխության իրականացում: | 2018թ. դեկտեմբերի 25 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
1.29
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Կատարելագործել մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների որակի նկատմամբ բժշկական կազմակերպությունների ներքին հսկողության համակարգը և սահմանել վերահսկողական գործառույթները երաշխավորող ընթացակարգեր՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ, մասնավորապես՝ 1)Ներդնել բուժօգնության որակի գնահատման և վերահսկման չափորոշիչներ և ցուցանիշներ, որոնք կնպաստեն նշված բնագավառում ներքին կառավարման, այդ թվում՝ որակի հանդեպ ներքին հսկողության արդյունավետության բարձրացմանը: Բժշկական օգնության և ծառայությունների որակի վերահսկողությունը պետք է ներառի՝ ա) ժամանակին և արդյունավետ բուժօգնության կազմակերպումը բ) ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը գ)հիվանդի առողջապահական պահանջմունքների բավարարումը դ)բուժման արդյունավետությունը: 2)Հաշվառել բոլոր բողոքներն ու կրկնակի հոսպիտալացումները, կամ հոսպիտալացումից դուրս գրվելուց հետո կրկնակի հոսպիտալացումներն ու 1 ամսվա ընթացքում մահվան դեպքերը: Միևնույն հիվանդին կրկնակի հոսպիտալացման դեպքում նախորդ հիվանդանոցը պարտավոր է հաշվետու լինել և հարկ եղած դեպքում փոխհատուցել նախկին ծախսերը | 2018թ. հուլիսի 20 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Մշակել ԱԱՊԿ-երի և հատկապես ընտանեկան բժիշկների համար կատարողականների նոր ձևեր, ինչպես օրինակ բարդացած դեպքերի ուղեգրում հիվանդանոց, բուժումից հետո մահացածության դեպքեր և այլն: 1)որոնցում դրված պահանջները համահունչ լինեն ներկա բժշկագիտության նվաճումներին, ունենան ԱԱՊԿ-երի աշխատանքը ավելի համապարփակ և ճիշտ բնութագրող ցուցիչներ: 2)այնպես, որ էլետրոնային առողջապահության ներմուծման հետ, հնարավոր լինի այդ ցուցանիշները վեր հանել՝ գործածելով ճշգրիտ տեխնոլոգիաների հնարավորությունները 3)կատարողականները պետք է մատչելի լինեն բնակչությանը, դրված լինեն կայքերում, կարողանան գնահատելի լինել հասարակության և սպասարկվող բնակչության կողմից | 2018թ. սեպտեմբերի 15 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.5
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |
Մշակել շտապ բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքի որակի գնահատման արդյունավետ համակարգ, որն այլ ցուցանիշներից բացի պետք է ներառի. 1)տարեկան քանի մահվան դեպք է գրանցվում բրիգադաների ժամանման դեպքում: (վերլուծել, թե արդյոք դրանք կարելի էր կանխել շուտ ժամանելու դեպքում) 2)բռնության քանի դեպք կա ուշացման պատճառով 3)որքան բողոքներ կան ուշացման պատճառով 4)քանի 1 օրում կրկնակի կամ եռակի կանչ է գրանցվել վերանայել իրավական և ֆինանսական պատասխանատվության կարգավորման համակարգը: | 2018թ. հունիսի 15 | Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա |
0.0
Գնահատման ցուցանիշները
|
ՀՀ Առողջապահության նախարարություն
Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան Հեռախոսահամար: 37410 56-56-81 Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am |