Բուժհաստատությունների լիցենզավորման գործընթացի վերանայման անհարժեշտություն:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ Միջոցառման իրականացման ժամանակահատված Ֆինանսավորման աղբյուր Կատարողական Միջոցառումն իրականացնող մարմին
Նախարարության կայքէջում ստեղծել լիցենզավորման հայտ ընդունելու համար հատուկ էլեկտրոնային դիմումաձևերի հնարավորություն և համակարգ, ինչպես նաև կենտրոնացված ձևաչափերի շտեմարան՝ ցանկացած ձևաթուղթ ներբեռնելու հնարավորությամբ: Կից տեղադրել լիցենզավորման հայտ ներկայացնելու մշակված ուղեցույց, որը դրված կլինի կայքէջում, և որում մանրամասն կներկայացվի հայտի ամեն մի տողի լրացման տարբերակները: Էլեկտրոնային ձևաչափը լրացնելիուց հետո, համակարգը ինքը պետք է ավտոմատ ձևով հաստատի լիցենզավորման հայտի ընդունման փաստը, դրանով իսկ մինիմումի հասցնելով մարդկային գործոնը: 2018 թվական դեկտեմբերի 30 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 1.33

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

Լիցենզավորման հետ կապված ողջ տեղեկատվությունը վերանայել, թարմացնել և կայքէջում տեղակայել մեկ տեսանելի ու մատչելի տեղում: Հայտատուին տրամադրել https://www.e-payments.am/hy/ համակարգով մուծելու համար հաշվի համար և տեղեկացնել հնարավորությունների մասին: 2018 թվական դեկտեմբերի 30 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 0.0

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

Վերանայել և փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 որոշման մի շարք կետեր, մասնավորապես 1)Իրավական ակտից հանել լիցենզավորման տեղադրման նախապայմանների մեջ առկա ընդհանրական, ոչ հստակ պահանջները, մասնավորապես, Հավելված 5-ի 17 կետի ով նշված նախապայմաններից է ,, Բժշկական սարքավորումների օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի լիազոր մարմնի կողմից` առանձին բժշկական սարքավորումների համար սահմանված ժամկետները,,: (Թե որ իրավական ակտերի ու պահանջների մասին է խոսքը, ոչինչ չի ասվում:) Հստակեցում մտցնել հրամանի եղած ցանկացած նախապայմանի, մասնավորապես հստակ նշել կարգավորող իրավական փաստաթղթերը՝ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարարի 28 մարտի 2012 թվականի ,,Բժշկական հիմնական սարքավորումների առավելագույն ժամկետները սահմանելու մասին,, թիվ 06-Ն հրաման http://irtek.am/views/act.aspx?aid=65314&m=%27%27&sc=# 2)Նույն ձևով Հավելված 5-ի 14 կետը սահմանում է ,, 14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային, մասնագիտական, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմաններին և պահանջներին ու շինարարական նորմերին համապատասխանությունը:,, Այնինչ հարկավոր է հստակ նշել ամեն մի իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը 2018թ. մայիսի 10 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 0.0

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

Վերանայել և հիմնովին փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 05 դեկտեմբերի 2002թ N1936-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում :մի շարք կետեր: Մասնավորապես՝ 1)Փոխել փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, այնպես, որ ամեն մի մասնագիտական կաբինետի կամ բաժանմունքին առաջադրվող պահանջները գրված լինեն հենց իր կետում, ոչ թե մի քանի էջ հետո, կամ հղումների մեջ կամ էլ մի այլ ,,թաքնված,, տեղում: 2)Բոլոր տեսակի կաբինետների համար ներկայացնել նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: 3)Թարմացնել և վերանայել մի շարք մասնագիտությունների համար առաջադրված պահանջները, հաշվի առնելով փաստաթղթի վաղեմությունը և այս ընթացքում բժշկագիտության նվաճումները: 4)Վերանայել և վերախմբագրել ՀՀ կառավարության 05 դեկտեմբերի 2002թ N1936-Ն որոշման այն կետերը, որոնք ներկայացնում են ոչ հստակ պահանջներ: մասնավորապես՝ Հավելված 1-ի 1.3 կետը սահմանում է ,, այն վայրերում, որտեղ բացակայում են հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերները, հոգեբույժի և նարկոլոգի պարտականությունները իրականացնում են այդ մասնագիտություններով վերապատրաստված և համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-նյարդաբանի կողմից: Անհասկանալի է ,, այդ մասնագիտություններով վերապատրաստված և համապատասխան որակավորում,, նախադասությունը, այսինքն խոսքը 6 ամսյա վերապատրաստման թե 4 տարվա վերապատրաստման մասին է: Հստակ նշել կրթական վկայականի անունը, անցած ժամերի քանակը և որակավորում տված մարմնի անունը, որը պահանջվում է ունենալ 5)Վերանայել մի շարք անտրամաբանական, արհետական խոչընդոտներ ստեղծող պայմանների առկայությունը և այն ավելի հնարավորինս պարզեցնել: Օրինակ՝ եթե նույն շենքի տարբեր հարկերում գործում են երկու տարբեր բժշկական կազմակերպություններ և ունեն մուտքի նույն հնարավորությունը, ինչու՞ չի թույլատրվում մի կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով օգտագործել մյուս կազմակերպության ախտահանման սենյակը և եթե հնարավոր է նաև սարքավորումները: 6)Անկախ մասնագիտական կողմնորոշումից, բժշկական հիմնարկն առաջին հերթին բուժօգնություն ցուցաբերող հիմնարկ է, որի ընդունարանը պետք է պատրաստ լինի առաջին և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու: Հենց այս ծառայությանը պետք բավարարեն ընդունարանին առաջադրվող լիցենզավորման պահանջները, որոնք հարկավոր է վերանայել համաձայն ընդունարանի գործառույթներին: 7)Մի շարք տեղերում բժիշների հաշվարկը կատարված է 10-20 մահճակալանոց բաժանմունքի հաշվով: Ընդ որում, որպես պայման նշված է ամեն մի մասնագիտությամբ բաժանմունքում հերթապահ բժշկի պարտադիր պայման: Վերախմբագրել այս դրույթը, նշելով ավելի քիչ քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցների համար հերթապահող բժշկի պահանջը, այն դարձնելով ,,տեսանելի,, (կարիք չկա 10 մահճակալանոց հիվանդանոցում պահել հերթապահ 4 բժիշկ:) 2018թ. փետրվարի 20 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 1.1

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

Մասնավորապես ՀՀ կառավարության 05 դեկտեմբերի 2002թ N1936-Ն որոշման 77 կետի վերանայում՝ վերաբաժանելով 2 տարբեր ավելի պարզ առանձին կետերի ա) արհեստական բեղմնավորման. բ) արհեստական սերմնավորման: 2018 թվական մարտի 20 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 1.33

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի և ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին համապատասխան: 2018թ. մարտի 20 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 0.0

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակում (տեղայնացում): ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի մշակում: 2018թ. մարտի 10 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 0.0

Գնահատման ցուցանիշները
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

Պատասխանատու մարմին: None

Պատասխանատու մարմին: None

Հեռախոսահամար: +374 10 00 00 00

Էլ․ փոստ: test@gmail.com

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

Առողջապահության տեսչության ստուգաթերթերի վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի, ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման փոփոխություններին համապատասխան: 2018թ. սեպտեմբերի 20 Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա 0.0

Գնահատման ցուցանիշները
ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատասխանատու մարմին: ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Պատասխանատու մարմին: Էմին Ավետիսյան

Հեռախոսահամար: 37410 56-56-81

Էլ․ փոստ: a_harutyunyan@moh.am

Դիմել միջոցառումն իրականացնող մարմին

1