Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
Հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում: | Առկա է հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավման խնդիր հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Պատշաճ հսկողության պակաս պարտադիր վերապատրաստումների և ատեստավորումների անցկացման գործընթացի նկատմամբ: |
Առկա է պատշաճ հսկողության պակաս պարտադիր վերապատրաստումների և ատեստավորումների անցկացման գործընթացի նկատմամբ: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցոին ատեստավորման անցկացում: |
Առկա է հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցիոն ատեստավորման խնդիր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հարկային և մաքսային ծառայողների վարքագծի կանոնների վերանայման անհրաժեշտություն և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին: | Առկա է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերանայման անհրաժեշտություն: Ներկայումս ընդունված վարքագծի կանոնները կրում են ընդհանուր բնույթ, և չեն նախատեսում այնպիսի վարքագծի նորմեր, ինչպիսիք են՝ լավ կառավարումը, բարեխղճությունը, այդ թվում նաև՝ էթիկան, շահերի բախումը, նվերների ընդունելու արգելքը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հարկային ծառայող-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություններում առկա խնդիրներ: | Մասնավոր դեպքերում հարկային ծառայողները տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում և մատուցում են հաշվապահական ծառայություններ և/կամ մատուցում են միջնորդավորված ծառայություններ, մասնավորապես՝ ուղղորդում են նմանօրինակ ծառայություններ ստանալ երրորդ անձանից: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հարկային և մաքսային ծառայողների կարգապահական պատասխանտվությունը: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում հրապարակվում է հարկային և մաքսային ծառայողների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները, որտեղից հասկանալի չէ, թե ի՞նչ բնույթի խախտումներ են տեղի ունենում ծառայողների կողմից, դրանց պարբերականությունը, տարածվածությունը, որը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել կոնկրետ տեսակի խախտումների վերացման ուղղությամբ, որը կկրի նաև կանխարգելիչ բնույթ: Դրան զուգահեռ պետք է նշել, որ տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներում արտացոլվում է նրանց կողմից թույլ տված խախտման բնույթը և ցուցաբերած գործողությունը կամ անգործությունը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հսկվող որոշ ապրանքների դեպքում փորձաքննության պահանջի ներկայացումը: |
Առկա է` ա) ՀՀ օրենսդրությամբ պրոցեդուրալ կարգավորումների խնդիր, երբ հսկվող որոշ ապրանքներ, որոնք ակնհայտորեն երկակի նշանակություն չունեն, մաքսային ծառայողի հայեցողական լիրազորությունների կիրառման արդյունքում ենթարկվում են փորձաքննության: բ) Փորձաքննությունները իրականացման ժամկետները տևում են մինչև մեկ ամիս |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Մաքսային արժեքի որոշման՝ «Գործարքի գնի» մեթոդի կիրառման խնդիրները: |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահման տեղափոխվող ապրանքների նկատմամբ՝ օրենքով նախատեսված պայմանների ապահովվման դեպքում, լինում են դեպքեր, երբ չի կիրառվում մաքսային արժեքի որոշման՝ «Գործարքի գնի» մեթոդը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Մաքսային հսկողության «Կանաչ ուղի» և «Դեղին ուղի» ընթացակարգերի ընտրությունից հետո համապատասխան մարմնի որոշման հիման վրա կարող է կիրառվել հսկողության «Կարմիր ուղի» ընթացակարգը: | Մաքսային հայտարարագիրը ավտոմատ հայտարարագրման համակարգում ենթարկվում է ընտրանքի, որի արդյունքում ընտրվում է մաքսային հսկողության 3 ուղիներից որևէ մեկը: Այն դեպքում, երբ համակարգը ընտրում է «Կանաչ ուղի» և «Դեղին ուղի» հսկողության տեսակներից որևէ մեկը, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (կամ նրա տեղակալը) անկախ ընտրանքի արդյունքներից, իրավունք ունեն գրավոր որոշում ընդունել ապրանքները ենթարկել զննման` «Կարմիր ուղի» ընթացակարգով: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հսկողության լրացուցիչ երաշխիքների պակաս՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգից՝ «Կարմիր ուղի» սահմանելու դեպքում: | Ընտրության ռիսկերի ցուցիչների չհրապարակումը որոշ դեպքերում ռիսկային է և կարող է հայեցողությունների և չարաշահումների հնարավորություն ընձեռնել իրավասու անձանց, երբ ավտոմատ համակարգի կողմից «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» սահմանվելու դեպքում, վերջինս իրավունք ունի որոշում ընդունել` «Կարմիր ուղի» սահմանելու վերաբերյալ: Առկա է պատշաճ հսկողության պակաս հայեցողությունների և չարաշահումների կանխարգելման նկատմամբ, այդ թվում՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգի ընտրությունից հետո մաքսային մարմնի որոշման հիման վրա «Կարմիր ուղի» սահմանելու գործընթացի նկատմամբ: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|