Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
ՀՀ-ում բացակայում է մաքսային հսկողության 4-րդ` «Կապույտ ուղի» ընթացակարգը: |
Շուրջ 84 երկրներում այդ նպատակով ներդրված ASYCUDA համակարգի ընտրողականության մոդուլում նախատեսված է նաև «Կապույտ ուղի» ընթացակարգը, որը ենթադրում է հսկողություն ավելի ուշ փուլերում՝ մաքսային աուդիտի միջոցով: ASYCUDA համակարգը նախատեսում է ռիսկայնության 4 ուղիներ` • Կարմիր ուղի (Ֆիզիկական զննում), • Դեղին ուղի (Փաստաթղթային զննում) • Կանաչ ուղի (Առանց զննման), • Կապույտ ուղի (Հետբացթողումային աուդիտ (Post clearance audit): |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում ներդնել տրանսպորտային միջոցների մաքսային վճարների առցանց հաշվիչ: | Կոռուպցիոն ռիսկերի առաջացման հիմնական նախադրյալը՝ դա անձի անիրազեկությունն է, ինչը կամա թե ակամա հնարավոր է դարձնում տարբեր չարաշահումների և հայեցողական լիազորությունների կիրառումը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումների հստակեցման անհրաժեշտություն: |
Հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական որոշ միջոցառումների արդյունքում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները հարուցում և իրականացնում են վարչական վարույթներ, ինչի արդյունքում հատվում են վարչական վարույթներ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությունները: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում: |
1) ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 12.04.2016թ.-ի1 18-Ն հրամանով սահմանված չէ գանգատարկման հանձնաժողովի անդամների ցանկը, կարգավորված չեն անդամների շահերի բախման հիմնահարցերը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Ստուգումների կազմակերպման և անցկացման կարգավորումները: |
Տնտեսվարող սուբյեկտները տեղեկացված չեն հարկային ստուգումներ իրականացնելուց առաջ ստուգման ընտրանքի և ծրագրի կազմման, ստուգման խմբի ղեկավարի և անդամների նշանակման ընթացակարգերին: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտություններ: | Հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտությունների (Service delivery surveys) իրականացման բացակայություն, որի միջոցով անկախ վերլուծություն իրականացնող ընկերությունը/կազմակերպությունը կիրականացնի շահառուների և հասարակության հետազոտություններ, պարզելու հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը, բարեփոխումների իրականացման ընթացքը, հասարակությանը ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու պատճառները և համակարգում առկա այլ խնդիրներ: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Պատասխանատվության կիրառում՝ մաքսային հայտարարագրերում փոքր խախտումների առկայության հայտնաբերման դեպքում: | Մաքսային հայտարարագրերում փոքր խախտումների առկայության հայտնաբերման դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հակակոռուպցիոն բնույթի հանրային իրազեկման քարոզարշավների կազմակերպում: | Տնտեսվարող սուբյեկտների շրջանում հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացման անհրաժեշտություն: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|