Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
Բժշկական ծառայությունների մատուցման որակի նորմատիվային դաշտի բացակայություն (Օր.՝ ոչ անհրաժեշտ կամ հին մեթոդներով հետազոտությունների նշանակում, սահմանված նորմերին չբավարարող սարքավորումների կիրառում, որի արդյունքներն այլ բուժհաստատություններւմ չի ճանաչվում և այլն) |
Հիվանդի բուժման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է լինում կատարել մի շարք հետազոտություններ: Հետազոտությունների իրականացումը պետք է կատարվի որոշակի նորմատիվային հիմքի վրա, որոնք սակայն սահմանված չեն: Այդ առումով վճարում կատարող անձանց համար անհասկանալի է դառնում պահանջվող հետազոտություններն անհրաժեշտ էին, թե ոչ, այլ բուժհաստատությունում բուժումը շարունակելու դեպքում արդեն իսկ կատարված հետազոտության արդյունքները պետք է ճանաչվեին, թե ոչ: Մի շարք խնդիրներ առաջանում են նաև ներկայումս գործող էլեկտրոնային առողջապահության հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործման հետևանքով: Օր.՝ հետազոտությունների էլ. ֆայլերը (նկարները) հիվանդի ցանկությամբ հասանելի դարձնել այլ բուժհաստատության մասնագետների համար: Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններից հիվանդին սխալ և/կամ թերի ախտորոշումներով ստացիոնար բուժման անհիմն ուղեգրմամբ. և/կամ հակառակը՝ ուշացած, անարդյունավետ ամբուլատոր բուժումներից հետո բարդացած դեպքերով ուղեգրումներ: Հիվանդանոցում երբեմն կիրառում են դեղեր, որոնց անհրաժեշտ քանակի ապահովածության բացակայության պատճառով հնարավոր չի լինում դրանցով հիվանդին ապահովել բուժման ողջ ընթացքում, որը հանգեցնում է դեղերի իրացման ոչ թափանցիկ և ոչ օրինական գործընթացներում բուժանձնակազմի ներգրավմանը: Շատ դեպքերում առաջարկվում է, որպեսզի դեղերը ձեռ բերի հիվանդը, այն դեպքում, երբ այն բուժհիմնարկի պարտականությունն է և ծառայության գինը ներառում է նաև պահանջվող դեղերի գինը (այդ թվում նաև պետական ծրագրերի շրջանակներում): Բուժման ընթացքում օգտագործված դեղերի տեսականին, քանակը և գինը պետք է հասանելի լինի հիվանդի համար, որը կբացառի դեղերի հավելագրումները: Հիվանդը բուժման գործընթացում պետք է օգտվի որոշակի խնամքի ծառայությունից: Դրանք պետք է բավարարեն որոշակի նորմերի: Առողջապահության տարբեր մասնագիտացված ոլորտների համար հիվանդանոցային խնամքի ուղեցույցների բացակայությունը հանգեցնում է իրավիճակի, երբ թե պետությունը, անվճար պետական ծրագրերի մասով, թե մասնավոր հատվածը վճարում են ծառայությունների համար, որոնց ստացումը վերահսկելի չէ իրենց կողմից: Հիվանդի բուժման գործընթացը ենթադրում է որոշակի ֆինանսների առկայություն, որոնց ոչ կատարյալ հաշվարկի և անարդյունավետ ծախսելու հետևանքով առաջանում են կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված ծառայությունների արժեքը հաշվելու ոչ ճիշտ տնտեսական չափորոշիչներով, ֆինանսավորման սկզբունքների անկատարությամբ: Նմանատիպ բացթողումները կարող են հանգեցնել ոչ արդյունավետ ֆինանսական ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի (օր.՝ սպասարկվող բնակչության թվաքանակի արհեստականորեն ուռճացմամբ): Լրացուցիչ քննարկաման և հիմնավորման կարիք ունի պետության կողմից ձեռք բերվող ծառայությունների գների տարբերությունները մարզերում և Երևանում, նաև միևնույն բնակավայրի տարբեր բուժհաստատություններում: Բոլոր զարգացած երկրներում վճարովի բուժծառայության առկայության դեպքում, այն ենթադրում է նաև ապահովագրական ընկերությունների առկայություն և առողջության ապահովագրության համակարգ: Դրա բացակայությունը բերում է բնակչության ստվար զանգվածի համար հիվանդանոցային բուժօգնության անմատչելիության: Այդ հանգամանքը ստիպում է բուժօգնության կարիք ունեցող անձանց որոնել ոչ օրինական ճանապարհներ ծառայություններից օգտվելու համար, իսկ բուժծառայությունների մատուցման ոլորտում բերում է ստվերային ֆինանսական շրջանառության, որում ներգրավվում են թե ծառայություն մատուցողը և թե օգտվողը: Բուժօգնության ծառայություններ մատուցելու գործընթացում Ֆինանսական միջոցների շրջանառություն տեղի է ունենում տարբեր մակարդակներում: Այդ գործընթացում իրենց լիազորությունների շրջանակից կախված որոշումներ կայացնելու հնարավորություն ունեն թե պետական ծառայողներ, թե բուժհաստատության գործադիր մարմնի աշխատակիցներ (գերատեսչության կողմից բուժհիմնարկներին ֆինանսավորման փուլ և ներբուժհիմնարկային փուլ): Այդ առումով որոշումների կայացման ոչ թափանցիկ ընթացակարգերի դեպքում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը (օր.՝ բուժհիմնարկի տնօրենի կողմից ֆինանսական շարժերի միանձնյա կառավարման հնարավորություն, առանց հստակ հաշվետվողական մեխանիզմների): Պետական պատվերի տեղադրման գործընթացի ոչ թափանցիկ լինելը և ոչ կատարյալ մեխանիզմները հանգեցնում են պաշտոնատար անձանց կողմից որոշումների կայացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի աճի: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում կոռուպցիոն ռիսկեր առաջանում են դեղերի շրջանառության տարբեր փուլերում: |
Հիվանդանոցում երբեմն կիրառում են դեղեր, որոնց անհրաժեշտ քանակի ապահովածության բացակայության պատճառով հնարավոր չի լինում դրանցով հիվանդին ապահովել բուժման ողջ ընթացքում, որը հանգեցնում է դեղերի իրացման ոչ թափանցիկ և ոչ օրինական գործընթացներում բուժանձնակազմի ներգրավմանը:
Շատ դեպքերում առաջարկվում է, որպեսզի դեղերը ձեռ բերի հիվանդը, այն դեպքում, երբ այն բուժհիմնարկի պարտականությունն է և ծառայության գինը ներառում է նաև պահանջվող դեղերի գինը (այդ թվում նաև պետական ծրագրերի շրջանակներում): Բուժման ընթացքում օգտագործված դեղերի տեսականին, քանակը և գինը պետք է հասանելի լինի հիվանդի համար, որը կբացառի դեղերի հավելագրումները: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժօգնության տրամադրման փուլերից մեկը հիվանդանոցային խնամքի ծառայություններն են, որը ՀՀ-ում անհրաժեշտ չափով կանոնակարգված չէ, այդ թվում նաև մասնագետներին ներկայացվող կրթական և որակավորման չափանիշների մասով: | Հիվանդը բուժման գործընթացում պետք է օգտվի որոշակի խնամքի ծառայությունից: Դրանք պետք է բավարարեն որոշակի նորմերի: Առողջապահության տարբեր մասնագիտացված ոլորտների համար հիվանդանոցային խնամքի ուղեցույցների բացակայությունը հանգեցնում է իրավիճակի, երբ թե պետությունը, անվճար պետական ծրագրերի մասով, թե մասնավոր հատվածը վճարում են ծառայությունների համար, որոնց ստացումը վերահսկելի չէ իրենց կողմից: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Մատուցվող բուժօգնության ծառայությունների արժեքը պետք է լինի տնտեսապես հիմնավորված: | Հիվանդի բուժման գործընթացը ենթադրում է որոշակի ֆինանսների առկայություն, որոնց ոչ կատարյալ հաշվարկի և անարդյունավետ ծախսելու հետևանքով առաջանում են կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված ծառայությունների արժեքը հաշվելու ոչ ճիշտ տնտեսական չափորոշիչներով, ֆինանսավորման սկզբունքների անկատարությամբ: Նմանատիպ բացթողումները կարող են հանգեցնել ոչ արդյունավետ ֆինանսական ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի (օր.՝ սպասարկվող բնակչության թվաքանակի արհեստականորեն ուռճացմամբ): Լրացուցիչ քննարկաման և հիմնավորման կարիք ունի պետության կողմից ձեռք բերվող ծառայությունների գների տարբերությունները մարզերում և Երևանում, նաև միևնույն բնակավայրի տարբեր բուժհաստատություններում: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Որակյալ բուժօգնությունը ՀՀ բոլոր մարզերում պետք է լինի հասանելի և մատչելի: Այդ ծառայությունների մատուցումը թե օգտվողի, թե պետության համար պետք է լինի առավելագույն թափանցիկ: | Բոլոր զարգացած երկրներում վճարովի բուժծառայության առկայության դեպքում, այն ենթադրում է նաև ապահովագրական ընկերությունների առկայություն և առողջության ապահովագրության համակարգ: Դրա բացակայությունը բերում է բնակչության ստվար զանգվածի համար հիվանդանոցային բուժօգնության անմատչելիության: Այդ հանգամանքը ստիպում է բուժօգնության կարիք ունեցող անձանց որոնել ոչ օրինական ճանապարհներ ծառայություններից օգտվելու համար, իսկ բուժծառայությունների մատուցման ոլորտում բերում է ստվերային ֆինանսական շրջանառության, որում ներգրավվում են թե ծառայություն մատուցողը և թե օգտվողը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժօգնության ծառայություններ մատուցելու գործընթացում ֆինանսական միջոցների շրջանառության ոչ բավարար թափանցիկություն : | Բուժօգնության ծառայություններ մատուցելու գործընթացում Ֆինանսական միջոցների շրջանառություն տեղի է ունենում տարբեր մակարդակներում: Այդ գործընթացում իրենց լիազորությունների շրջանակից կախված որոշումներ կայացնելու հնարավորություն ունեն թե պետական ծառայողներ, թե բուժհաստատության գործադիր մարմնի աշխատակիցներ (գերատեսչության կողմից բուժհիմնարկներին ֆինանսավորման փուլ և ներբուժհիմնարկային փուլ): Այդ առումով որոշումների կայացման ոչ թափանցիկ ընթացակարգերի դեպքում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը (օր.՝ բուժհիմնարկի տնօրենի կողմից ֆինանսական շարժերի միանձնյա կառավարման հնարավորություն, առանց հստակ հաշվետվողական մեխանիզմների): |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժհիմնարկներում պետպատվերի տեղադրման գործընթացի ոչ բավարար կանոնակարգվածություն: | Պետական պատվերի տեղադրման գործընթացի ոչ թափանցիկ լինելը և ոչ կատարյալ մեխանիզմները հանգեցնում են պաշտոնատար անձանց կողմից որոշումների կայացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի աճի: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժօգնության ծառայություններ մատուցելու գործընթացում հիվանդների իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակ: | Հիվանդների, որպես բուժօգնություն ստացող շահառուների,իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հոգեբուժական ծառայություններ մատուցելու գործընթացում հիվանդների իրավունքների պաշտպանվածության կանոնակարգման ցածր մակարդակ: | Հոգեկան հիվանդների, որպես բուժօգնություն ստացող հատուկ խումբ կազմող շահառուների իրավունքների խախտումները բացառելու, պետության կողմից նախանշված ծառայությունների (սնունդ, դեղորայք, խնամք, բուժում և այլն) ամբողջ ծավալով մատուցումը երաշխավորելու համար անհրաժեշտ են առանձնահատուկ կարգավորումներ: Խնդիրը կայանում է նման ծառայությունների կարիք ունեցող հիվանդների սահմանափակ իրավունակությամբ և/կամ գործունակությամբ կամ դրանց ընդհանրապես բացակայությամբ: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
ՀՀ օրենսդրությամբ «Բժշկական սխալ» հասկացության բացակայություն: | «Բժշկական սխալ»-ը կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով և ունի տարբեր երանգներ: Բժշկի մասնագիտությունում, ինչպես ամեն մի մասնագիտություն, զերծ չէ սխալներից: Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ այս մասնագիտության տեր մարդիկ գործ ունեն մարդու կյանքի և առողջության հետ: Ուստի կարևոր է սխալների ճիշտ ձևակերպումն ու դրա փոխհատուցման ճիշտ մեխանիզմների առկայությունը: «Բժշկական սխալի» և հանցանքի միջև տարբերությունը պետք է լինի օրենսդրորեն կարգավորված և առանց երկակի մեկնաբանությունների: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|