Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
Պետական մասնակցությամբ բուժհիմնակների գործադիր մարմինների կողմից կամայական որոշմամբ կադրեր ընտրելու հնարավորություն: | 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների կադրերի ընտրության գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Սակայն փաստացի որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են միտումնավոր կամ այն կիրառելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, ինչն առավել քան անթույլատրելի է: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժծառայության որակի գնահատման մեխանիզմների անկատարություն կամ բացակայություն: |
Բուժծառայության որակի գնահատման մեխանիզմների բացակայությունը կամ ոչ կատարյալ լինելը բերում է մի շարք կոռուպցիոն դրսևորումների:
Հարկավոր է, որպեսզի բուժօգնության ծառայության որակի նկատմամբ լինեն ինչպես ներքին հսկողական մեխանիզմներ, այնպես էլ ազգային մակարդակում ծառայությունների գնահատման որակական և քանակական ցուցանիշներ: Խնդրահարույց է այն մոտեցումը, որ ինչպես թերի բուժման, այնպես էլ անփոփոխ ելքով բուժման դեպքերում ֆինանսական փոխհատուցումը կատարվում է ընդհանուր սկզբունքներով՝ առանց հաշվի առնելու որակական տարբերությունը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Ախտորոշման կայացման օրենսդրական կարգավորումների բացակայություն: |
Ամենավտանգավոր կոռուպցիոն ռիսկերից է կեղծ ախտորոշումներ կայացնելը: Սրանք մուլտիպլիկատոր ազդեցություն ունեն:
Չնայած առաջարկված չեզոքացման միջոցառուներին, ինչպիսիք են.
Այնուամենայնիվ դեռ արդյունավետ պայքարի միջոցներ չեն հայտնաբերվել; |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժհաստատությունների լիցենզավորման գործընթացի վերանայման անհարժեշտություն: |
Բուժհաստատությունների գործունեության լիցենզիա տալու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը կապված են գործընթացի ոչ կատարյալ լինելու հետ Օրինակ
https://www.e-gov.am/licenses/ կայքում առկա էլեկտրոնային հայտերի ընդունման ձևաչափը և կարգը ընդհանուր առումներով է նկարագրում լրացման և ներկայացման գործընթացը բոլոր բնագավառների համար, իսկ հատկապես առողջապահության բնագավառի տարբեր ոլորտների (դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ աանհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում, գենետիկ ինժեներիայի գործունեություն) համար ուղեցույցը (guide) բացակայում է:) Բոլոր բուժհիմնարկների համար, գործունեության լիցենզիա ստանալու համար ՀՀՇՆ-ն (ՍՆիՊ)-ը սահմանում է նորմեր, որոնք վերաբերվում են ինչպես բուժհաստատության տարբեր ենթակառուցվածքներին, այնպես էլ հիվանդասենյակներին, առողջության առաջնային պահպանման կենտրոնների հիվանդների ընդուման սենյակներին, դիահերձարանների դիակների պահպանման սենյակներին և սառնարանային համակարգերին, ինչպես նաև հիվանդների մատչելիությունն ապահովող մի շարք ենթակառույցներին, առանց հաշվի առնելու դրանց առանձնահատկությունները: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուժհաստատություններում իրականացվող տեսչական ստուգումների ստուգաթերթերի թերի կարգավորումներ: |
Հաշվի առնելով, որ առկա ստուգաթերթերիը կազմվել են տարբեր տարիներին, տարբեր հեղինակների ու խմբերի կողմից, անհրաժեշտություն է առաջացել առողջապահության տարբեր կառուցվածքներին վերաբերվող ստուգաթերթերը վերանայել, թարմացնել: Բոլոր նշված ստուգաթերթերը պետք է ունենան նույն կառուցվածքը և ներկայացնեն նույն բնույթի պահանջներ: Օրինակ՝ մի ստուգաթերթում առկա է ՍՆիՊ-ի նորմերին համապատասխան հիվանդասենյակների պահանջը և նույնիսկ գրված է ամեն մեկի մակերեսների չափը, իսկ մյուսում նման պահնջը բացակայում է: Անհրաժեշտ է մշակել նոր ստուգաթերթեր մի շարք բուժծառայությունների համար, ինչպես օրինակ հոգեբուժարանները, շտապ բուօգնության , առողջարանային- վերականգնողական ծառայությունները, ախտաբանաանատոմիական ծառայությունները, պալիատիվ բժշկական կենտրոնները, և այլն: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|