Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
Կոռուպցիոն ռիսկեր երեխաներին մանկապարտեզ ընդունելու ժամանակ: |
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երեխաներին մանկապարտեզ ընդունելու ժամանակ երբեմն առկա են լինում գումար պահանջելու, հովանավորչության և նեպոտիզմի (միջնորդի միջոցով) դեպքեր:
Այս երևույթը կանխարգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ժամանակավորապես ստեղծել է «Մանկապարտեզ-հերթագրում» էլեկտրոնային համակարգը, որը ավտոմատ կարգով է հերթագրում երեխաներին և ցույց է տալիս, որ երեխայի հերթը արդեն հասել է: Սակայն այս ծրագիրը առկա չէ մյուս քաղաքային համայնքներում: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կոռուպցիոն ռիսկեր մանկապարտեզների վարիչների, դաստիարակների աշխատանքի ընդունման գործընթացում: | Մանկապարտեզների վարիչների, դաստիարակների աշխատանքի ընդունման գործընթացը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ նրանք աշխատանքի են ընդունվում ոչ մրցութային եղանակով: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Վարչական կոռուպցիա նախադպրոցական հաստատություններում: |
Մանկապարտեզներում լինում են դրամահավաքության դեպքեր կենցաղային պարագաներ և գրենական պիտույքներ գնելու համար: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հակակոռուպցիոն դաստիարակության բացակայություն: | Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը հակակոռուպցիոն պայքարում կարելի է արմատական հաջողությունների հասնել այն դեպքում, երբ հակակոռուպցիոն մտածելակերպն ու արժեքները ձևավորվում են մարդու վաղ հասակից: Մեզանում նախադպրոցական հաստատություններում այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվում: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Դպրոցներում կառավարման խորհուրդների գործունեության անարդյունավետություն: |
Դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությունը հաճախ անարդյունավետ է և կրում է ձևական բնույթ: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հանրակրթական հաստատությունները ենթարկվում են քաղաքական ուժերի ազդեցության, հատկապես նախընտրական շրջանում: |
Հանրակրթական դպրոցների ռեսուրսների շահագործում որպես վարչական ռեսուրս. քարոզարշավների, ընտրական գործընթացների և տարբեր տոնակատարությունների ժամանակ դպրոցական անձնակազմը կամավոր-պարտադիր սկզբունքով ներգրավվում է: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Շահերի բախում դասագրքերի կազման և հրատարակման գործընթացում: | Դասագրքերի մրցույթների կազմակերպման և իրականացման, պատվերների ձևավորման գործընթացներում առկա են շահերի բախման իրավիճակներ և կոռուպցիոն ռիսկեր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Շահերի բախում և կոռուպցիոն ռիսկեր մանկավարժական աշխատողների աշխատանքի վարձատրության, մասնագիտական առաջխաղացման և այլ ոլորտներում: | Այս ոլորտները առավել հստակ կանոնակարգրված չեն, ուստի նրանցում առկա են շահերի բախման դրսևորումներ և կոռուպցիոն ռիսկեր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Դպրոցներում կրկնուսուցման և դրամահավաքության դրսևորումներ: |
1. Հանրակրթական դպրոցներում առկա են ուսումնական առաջադիմության կողմնակալ գնահատման, ներառյալ գնահատականների մտադրված ձևով բարձրացման դեպքեր: Ուսուցիչների կողմից, այդ թվում տնօրենների թողտվությամբ, դպրոցում կամ դպրոցից դուրս վճարովի հիմունքներով կազմակերպվում և իրականացվում է ուսումնական պարտադիր ծրագրի կրկնուսուցում: Արդյունքում, տեղի է ունենում հանրակրթական դպրոցներում ուսումնական առաջադիմության կողմնակալ գնահատում՝ ինչպես ընթացիկ գնահատման, այնպես էլ ավարտական քննությունների ժամանակ՝ ի նպաստ այն աշակերտների, որոնք մասնակցել են լրացուցիչ արտադասարանական պարապմունքներին: 2. Որոշ դպրոցներում, այդ թվում նաև ծնողական խորհուրդների միջոցով, տարբեր առիթներով (ավարտական երեկո, սպորտ դահլիճի վերանորոգում, սպորտային գույքի ձեռք բերում և այլն) աշակերտներից դրամ հավաքելու պրակտիկա: Միշտ չէ, որ աշակերտներին և նրանց ծնողներին իրազեկում են, թե որքանով են արդյունավետ ծախսվել հավաքված միջոցները: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կրթության ոլորտը կարգավորող օրենքները չեն պարունակում էթիկայի նորմերին վերաբերող դրույթներ: | Օրենսդրորեն սահմանված էթիկայի նորմերի բացակայությունը երբեմն հանգեցնում է մանկավարժների կողմից ոչ էթիկական վարքագծի դրսևորմանը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|