Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
Կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների բաշխման ու ծախսման, ոչ լիարժեք թափանցիկություն: |
Հանրակրթական դպրոցների միջև նյութական և ֆինանսական ռեսուրսների բաշխման (ՀՀ կրթության գիտության նախարարի 2015թ. մարտի 30-ի N205-Ա/Ք հրաման) համակարգը անարդյունավետ է, քանի որ չի ապահովում դպրոցների միջև միջոցների հավասարաչափ և արդարացի բաշխումը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Ներառական կրթության ներդրման հնարավոր չարաշահումները: |
Ներառական կրթության համակարգում առկա են ֆինանսական ռեսուրսների արդյունավետ ծախսման, թափանցիկության, կրթության որակի հետ կապված խնդիրներ (դպրոցները հարմարեցված չեն, մանկավարժական կազմը լիովին պատրաստ չէ, բավարար հաստիքներ չկան, հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հետ կապված չարաշահումներ և այլն): |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հետբուհական կրթության ոլորտում օրենսդրական և համակարգային բացթողումներ: |
Սահմանված չեն չափորոշիչներ ասպիրանտական տեղերի հատկացման համար, ասպիրանտուրա ընդունելության տեղերը սահմանվում են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Սակայն բուհերին ատենախոսության թեմա հաստատելու իրավունքը տալիս է ԲՈՀ-ը: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ բուհը իրականացնում է ասպիրանտական ընդունելություն, բայց փաստացի ի վիճակի չէ իրականացնել կրթություն (չունի մինիմում քննություններ ընդունելու, գիտական ղեկավար նշանակելու փաստացի հնարավորություն և մասնագիտական խորհուրդ): Նման դեպքերում, բուհերը սկսում են իրենց մոտ ձևական կերպով ձևակերպել այլ բուհերից գիտնականներ, որոնք, ըստ էության, առնչություն չունեն տվյալ բուհի հետ: Նման դեպքերում ասպիրանտը կամ հայցորդը վճարում է ուսման վարձ, մեկ այլ բուհում վճարում է քննությունների համար, ինքնու րույն փնտրում է գիտական ղեկավար, անհրաժեշտության դեպքում հոգում է արտերկրից իր պաշտպանության համար հրավիր վող գիտնա կանների ողջ ծախսերը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Դպրոցներում հակակոռուպցիոն կրթությունը լիարժեք չէ |
Հասարակագիտության առարկայի 8-րդ դասարանի դասագրքերում կոռուպցիային վերաբերող նյութը պարունակում է ոչ ամբողջական տեղեկատվություն և չի նպաստում երեխայի մոտ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորմանը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կոռուպցիոն ռիսկեր ասպիրանտուրա ընդունելության ժամանակ: | Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ասպիրանտուրա հիմնականում ընդունվում են արական սեռի ներկայացուցիչները՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կոռուպցիոն ռիսկեր գիտամանկավարժական կոչումների շնորհման համակարգում: | ՀՀ կառավարության 09.07.2001թ. N 615 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» որոշ հատված ներում պարունակում է ոչ հստակ չափանիշներ: Կանոնակարգի վերանայման պարագայում պետք է հստակեցվեն քվեարկության անհրաժեշտությունը, նաև արվեստի բնագավառի մանկավարժական կադրերին կոչումներ շնորհելու չափանիշները` բացառելով երկակի մոտեցումները: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կրթության համակարգի աշխատակիցների ցածր վարձատրություն: | Ուսուցիչների աշխատավարձը կազմում է 40.000-120.000 ՀՀ դրամ: Որոշ դեպքերում ուսուցիչները ստիպված են լինում իրենց աշխատավարձից գումար ծախսել աշակերտների համար նյութեր տպագրելու, պատճենելու, քարտեզներ, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր գնելու վրա: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Դիպլոմների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր: | Առկա են ըստ էության բուհերում չսովորող ուսանողներին դիպլոմների տրամադրման դեպքեր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Դասահաճախման հետ կապված ռիսկեր: | Ավարտական դասարաններում աշակերտների բացակայությունների տարածվածությունը, ներառյալ բացակայող աշակերտներին ներկա նշանակելը և ուսումնական առաջադիմություն գնահատելը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կոռուպցիոն ռիսկեր բուհերում ընթացիկ քննությունների ժամանակ | Այն բուհերում, որոնցում ընթացիկ քննությունները ընդունվում են բանավոր եղանակով առկա են զգալի կոռուպցիոն ռիսկեր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|