Կոռուպցիոն ռիսկ | Խնդրի բովանդակություն | |
---|---|---|
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կրթական ծրագրերի ընտրության և դրամաշնորհների տրամադրման կարգի բացակայություն: | Նման կարգի բացակայությունը հասարակության որոշ շրջանակներում կասկածանքի տակ է դնում կայացված որոշման օբյեկտիվությունը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուհերում քաղաքական ազդեցության ռիսկեր: |
Բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բարձրագույն կրթության ոլորտում ակադեմիական անազնվություն: |
Բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում և կրթության մասնակիցների տարբեր խմբերի կողմից գրագողության տարածվածություն գրավոր ակադեմիական աշխատանքների նախապատրաստման ժամանակ: Լինում են դասախոսների կամ վարչական աշխատողների կողմից արդեն պաշտպանած մագիստրոսական թեզերի կամ դիպլոմային ավարտական աշխատանքների վաճառքի դեպքեր: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կոռուպցիոն ռիսկեր բուհերի դասախոսների աշխատանքի ընդունման, առաջխաղացման, գործուղումներ մեկնելու ժամանակ: | Պրոֆեսորադասախոսական և վարչական համա կազմի աշխատանքի ընդունման, ազատման, առաջխաղացման, արտասահմանյան գործուղումներ մեկնելու գործ ընթացները իրականացվում են չարաշահումներով և հովանա վորչությամբ, առկա է այդ գործընթացների թափանցիկութան և հաշվե տվողականության բարելավման անհրաժեշտություն: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Էթիկայի կանոնների բացակայություն բարձրագույն կրթության ոլորտում: | Բարձրագույն կրթության ոլորտում չկան սահմանված էթիկայի կանոններ, որոնք կանդրադառնան նաև շահերի բախման, բարձրագույն կրթության իրականացման ժամանակ քաղաքական զսպվածության, չեզոքության և այլ հարցերի: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Հակակառուպցիոն դասընթացների սակավություն: | Սահմանափակ թվով բուհերում են առկա հակակոռուպցիոն դասընթացներ, ինչը չի նպաստում: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Բուհերի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության պակաս: |
Բուհերը իրենց կայքէջերում չեն հրապարակում իրենց ռազմա վարական ծրագրերը և նրանց գործո ղությունների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, էթիկայի կանոնները, կրթական ծրագրերը, ֆինանսական հաշվետվությունները և այլն: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|
Կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների բաշխման ու ծախսման, ոչ լիարժեք թափանցիկություն: |
Բուհերի բյուջեների կառավարման, ինչպես նաև գնումների իրականացման գործընթացները թափանցիկ չեն և գոյություն չունի հանրային հաշվետվողականության հստակ մեխանիզմ, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսի:
2.Չեն վերահսկվում ուսանողական խորհուրդների կատարված ծախսերը: |
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
|