Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Կոռուպցիոն ռիսկ Խնդրի բովանդակություն
Հստակ չէ ոստիկանություն ընդունվող անձանց ըստ ստորաբաժանումների բաշխման գործընթացը:

ՀՀ Ոստիկանության համակարգ աշխատակիցների ընդունելությունը իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով, սակայն օրենսդրությամբ հստակեցված չէ ըստ առանձին ստորաբաժանումների՝ ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ ՃՈ), անձնագրային, համայքային ոստիկանություն և այլն, ընդունվող աշխատակիցների բաշխման գործընթացը, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում:

Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Հստակ չէ ՀՀ Ոստիկանության համակարգում աշխատանքի անցնելու ժամանակ սահմանվող փորձաշրջանի հաջողությամբ ավարտելու կամ տապալելու գնահատումը:

ՀՀ Ոստիկանության համակարգ ընդունվելու ընթացակարգի պարտադիր մաս հանդիսացող փորձաշրջանի գնահատման չափանիշներ առկա չեն, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում:

Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտ, միջազգային չափանիշների պահանջները արտացոլող գիտելիքների ոչ բավարար մակարդակ: Ոստիկանության աշխատակիցների թե պատրաստումը, թե վերապատրաստումը իրականացնող ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման ծրագրերում պատշաճ մակարդակով ուշադրություն չի դարձվում կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորմանը: ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ծրագրերում ներառված «էթիկա» դասընթացը բովանդակային առումով չի պատասխանում այն հարցերին, որոնք անհրաժեշտ են աշխատակիցների՝ կոռուպցիոն վարքագծից զերծ մնալու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները ապահովելու համար: Վերապատրաստումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ներգրավել մարզերում ծառայություն անցնող անձանց, ինչն առավել արդյունավետ կլիներ առցանց մեխանիզմով վերապատրաստումների ապահովման պարագայում:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցների սոցիալ-տնտեսական վիճակի ոչ բավարար մակարդակ:

Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման սահմանափակ հնարավորությունների պատճառով գրանցվում է ՀՀ Ոստիկանության համակարգից հոսունություն, Համակարգում ծառայության գրավչության նվազում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ թափուր աշխատատեղերը համալրվում են պատրաստվածության ավելի ցածր մակարդակ ունեցող, վերապատրաստում անցնող կադրերով: Միաժամանակ, նման պարագայում բարձր է ոստիկանության աշխատակցի կողմից ոչ օրինական ճանապարհով սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հավանականությունը:

Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Ոստիկանության աշխատակիցների կարգապահական պատասխանատվու-թյան ենթարկելու գործընթացի իրավական որոշակիության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ: Թեև ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ Հանրային ծառայության մասին» 2011 թ.-ի մայիսի 26-ի, «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թ.-ի հուլիսի 3-ի ՀՀ օրենքներով, 2005 թ.-ի ապրիլի 11-ին ընդունված ՀՀ Ոստիկանության կարգապահական կանոնագրքով նախատեսված են Ոստիկանության աշխատակիցների էթիկայի կանոնները, սակայն դրանցում արտացոլված դրույթները հստակ չեն՝ ոստիկանության աշխատակցի՝ էթիկայի պահանջներին համահունչ վարքագծի ձևավորման առումով, բացակայում են շահերի բախումը պարզաբանող դրույթները: Մինչդեռ այդ դրույթները հիմք են հանդիսանում ոստիկանության աշխատակիցների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Վարորդական վկայականների տրամադրման քննական գործընթացի՝ պրակտիկ վարման ստուգման ընթացքում թափանցիկության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ: Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կանոնակարգված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թ.-ի հուլիսի 8-ին ընդունված ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» 2008 թ.-ի սեպտեմբերի 18-ի ¨ 1158-Ն որոշմամբ: Սահմանված կանոնակարգման համաձայն՝ քննությունն անցկացվում է երկու փուլով՝ տեսական/հոգեբանական թեսթ և պրակտիկ/գործնական: Գործնական վարման ընթացքում մեծ է հայեցողական մոտեցման հնարավորությունը, քանի որ այդ գործընթացը չի տեսանկարահանվում, մեքենայի ներսում խոսակցությունը, առաջադրանքները, դրանց կատարման աստիճանը հրապարակային չեն, ինչն էլ հայեցողական մոտեցման հնարավորություն է ընձեռում: Մարզերի մեծ մասում վիճակն առավել անմխիթար է՝ քննական ավտոդրոմների և անհրաժեշտ բոլոր տրանսպորտային միջոցների բացակայության պարագայում:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Վարորդական վկայականների տրամադրման քննական գործընթացի՝ տեսական ստուգման ընթացքում թափանցիկության և կանխատեսելիության ոչ բավարար մակարդակ: Վարորդական վկայականների տրամադրման քննական գործընթացի՝ տեսական քննության ժամանակ, հաճախ պայմանավորված կազմված թեսթերում հանդիպող հարցերի պարզաբանման անհրաժեշտությամբ, քննություն ընդունողները մոտենում են թեսթավորում հանձնողներին, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Անձնագրային ծառայության սպասասրահներում հերթերի կանոնակարգման բացակայություն Հերթերի կանոնակարգման բացակայության պարագայում ավելի շուտ սպասարկվելու հնարավորությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՀՀ-ում երթևեկության նշանների, գծանշումների, լուսացույցերի տեսանելիության ապահովման գործընթացում ֆինանսավորման աղբյուրների, պարբերականության, պատասխանատուների, Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) և ՃՈ հարաբերակցության հստակ կանոնակարգման բացակայություն: Օրենսդրական մակարդակում հարցը կանոնակարգված է, սակայն գործնականում խնդիրներ են առաջանում լուսացույցների տեղադրման, տեսանելիության, գծանշումների, երթևեկության նշանների առկայության հետ կապված ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Գծանշման համար պատասխանատվությունը հաճախ կրում է տեղական ինքնակառավարման մարմինը, որն էլ իր պարտականությունների կատարման գործընթացում թերացումները բացատրում է նյութական միջոցների ոչ բավարար քանակով: Տեղական ինքնակառավարման մարմնի և ՃՈ հարաբերակցությունը այս բնագավառում ունի հստակեցման և համակարգման անհրաժեշտություն` երթևեկության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև նշված թերացումների հետևանքով վարորդների կողմից արձանագրված խախտումները, դրանց համար պատասխանատվությունը բացառելու նպատակով:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՀՀ անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ բնակչության իրազեկման հստակ գործող, համակարգված տեղեկատվական համակարգի բացակայություն: ՀՀ Ոստիկանության վեբկայքը ընդգրկուն տեղեկատվություն է պարունակում իր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, սակայն դրանում բացակայում է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ ենթաբաժինը, ինչը թույլ չի տալիս քաղաքացիներին անմիջականորեն գտնել այդ ոլորտին վերաբերող իրենց հուզող հարցերի պատասխանները:Մինչդեռ իրազեկման ցածր մակարդակն է իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակում:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
1 2 >