Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Կոռուպցիոն ռիսկ Խնդրի բովանդակություն
Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման, որակավորման ստուգման ընթացակարգի ոչ հստակ կանոնակարգում: Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2012 թ.-ի օգոստոսի 30-ի <Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին> N 1152-Ն որոշմամբ, սակայն դրանում առկա են անհստակություններ, հստակ չէ լիցենզավորող մարմնի իրավասությունների շրջանակը, վերանայման կարիք ունի քննարկման արդյունքների բողոքարկման ժամկետը: Նույն խնդիրն է ծագում նաև թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման ընթացակարգի հետ կապված:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Ճանապարհապարեկային գործառույթների իրականացման ժամանակ անշարժ և շրջիկ ծառայության իրավական հիմքի ոչ հստակ կանոնակարգում և մեկնաբանում, անհարկի կանգնած /անշարժ ծառայության իրականացում ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» N 1769-Ն որոշման համաձայն կանոնակարգվում են ՀՀ Ճո ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերը, սակայն վիճահարույց է ժամանակավոր անշարժ ծառայության բովանդակության մեկնաբանությունը, մասնավորապես վարորդների կողմից կատարված իրավախախտումների փաստերը հայտնաբերելը և իրավազանց անձին պատասխանատվության ենթարկելը ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների առանձին հատվածներում անհարկի կանգնեցված վիճակում գտնվող ոստիկանության տրանսպորտային միջոցից:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Մարզերի մեծ մասում տրանսպորտային միջոցների հաշվառման դյուրացված՝ Երևան քաղաքում ապահովված պայմանների բացակայություն Երևան քաղաքում հաջողությամբ ներդրվել և իրականացվում է տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու գործընթացը՝ համակարգված, նույն սպասասրահի շրջանակներում, մինչդեռ մարզերում նույնական կանոնակարգում ապահովված չէ, հատկապես գույքահարկի պարտավորության կատարման վերաբերյալ տեղեկանքի՝ այդ օրվա դրությամբ անմիջական ապահովման անհնարինության պատճառով, ինչն էլ հանգցնում է բնակիչների համար լրացուցիչ ծախսերով Երևան հասնելու անհրաժեշտութան, հանգեցնում հերթերի:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Վարորդի պահանջով ՃՈ աշխատակիցների կողմից դյուրակիր տեսախցիկների անջատման հնարավորություն Թեև ՃՈ անձնակազմի հանդերձավորումը ապահովված է տեսախցիկներով, սակայն, հիմնականում այդ մասին վարորդին տեղեկացնելուց հետո վարորդին հարցնում են, թե արդյոք նա ցանկանում է որ այն միացված մնա: Որպես կանոն, այդ առաջարկից հետո վարորդը պահանջում է դրանք անջատել, ինչն էլ անիմաստ է դարձնում ներդրված այս համակարգի գոյությունը:
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՃՈ, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների կողմից՝ իրենց գործառույթների իրականացման նպատակով այլ կառույցներից (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման՝ ՔԿԱԳ, կադաստր, նոտարական մարմիններ) անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիների ուղղորդում դեպի այդ կառույցներ ՀՀ Ոստիկանության ՃՈ, անձնագրային և վիզաների վարչության համար ապահովված չէ էլեկտրոնային արագ հարցման հնարավորությունը՝ ՔԿԱԳ, կադաստրի, նոտարական մարմիններ, ինչն էլ հանգեցնում է ծառայությունների մատուցման ժամանակ քաշքշուկի
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Հստակ չէ ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված տրանսպորտային միջոց վարող անձին պատասխանատվության ենթարկելիս հետևող պատասխանատվությունը Քննարկվող խնդրի վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթները` հոդված 126 և քրեական օրենսգրքինը՝ հոդված 243.1 նույնաբովանդակ են, ուստի նման իրավախախտում հայտնաբերելիս ոստիկանության աշխատակցի կողմից հայեցողական մոտեցման, չարաշահման հնարավորություն է առկա
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Անձնագրային և վիզաների վարչությունում (այսուհետ՝ ԱՎՎ) վճարային տերմինալների գործարկման՝ պետտուրքի վճարման պարագայում՝ նշված սարքերի կողմից մանրի վերադարձման անհնարինության պարագայում, կանխիկ գումարի հետ աշխատակիցների առնչման հնարավորություն ԱՎՎ –ում տեղադրված TELLCELL տերմինալները հնարավորություն չունեն վերադարձնել մուտք արված գումարի մանրը, այլ անհրաժեշտություն է առաջանում դրանք փոխանցել հեռախոսահամարների, ինչն արդարացված չէ կամ բնակիչները խնդրում են աշխատակիցներին մանրել գումարը, ինչը առաջանցում է կանխիկ գումարի հետ ոստիկանության աշխատակիցների անհարկի առնչություն
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
ՃՈ աշխատակիցների կողմից իրավախախտման համար կանգեցված վարորդների հետ շփման ընթացակարգի թերացումներ
Գործող օրենսդրությունը չի հստակեցրել ՃՈ աշխատակիցների կողմից իրավախախտման համար կանգեցված վարորդների հետ շփման ընթացակարգը, ինչն էլ չարաշահումների ռիսկ է պարունակում 
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Ոստիկանության կողմից առողջապահության հաստատությունների կողմից հաղորդված ահազանգերին արձագանքելու պարտականության ոչ հստակություն
ՀՀ ներքին գործերի նախարարի և առողջապահության նախարարի 1996 թվականի օգոստոսի 5-ի համատեղ ցուցումի համաձայն՝ բժշկական կազմակերպությունները ոստիկանությունը տեղեկություններ պետք է հաղորդեն միայն «քրեական բնույթի» վնասվածքների վերաբերյալ, սակայն գործնականում մարմնական վնասվածքների բոլոր դեպքերն անխտիր փոխանցվում են ոստիկանությանը, ինչն էլ ոստիկանության աշխատակիցների համար հայեցողական մոտեցման, քշքշուկի հնարավորություն է ստեղծում 
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցության ոչ հստակ կանոնակարգում
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ոստիկանության պարտականությունը՝ օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս: Եթե քրեական գործերով հետախուզվողների պարագայում ոստիկանությունը իրավասու է կիրառել սահմանափակումներ, ապա պարտապանների պարագայում Ոստիկանության լիազորություններն օրենսդրորեն սահմանափակվում են պարտապան անձի բնակության վայրի պարզմամբ, վերջինիս հետախուզման մասին իրազեկելով, քաղաքացու պարզված հասցեն ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ՝ ԴԱՀԿ) ծառայությանը տրամադրելով: Այնուհանդերձ, այդ մասին պարտապաններին իրազեկելու ոչ բավարար մեխանիզմները ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր չարաշահումների հավանականություն են պարունակում:   
Ռիսկի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումներ
< 1 2