Հակակոռուպցիոն Ռազմավարությունը
Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը կոռուպցիայի
դեմ պայքարի միջազգային չափանիշներն իրագործելու միջոցով Հայաստանում կոռուպցիայի պրոգրեսիվ
և հետևողական նվազեցմանը նպաստելն է, պետական կառավարման մարմինների նկատմամբ զրոյական
հանդուրժողականության սկզբունքի խթանումը:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական
խնդիրը հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն վարքագծի
համար պատասխանատվության համարժեք միջոցների սահմանմանը, կոռուպցիոն վարքագծի դրսևորումների
արդյունավետ քննությանը և հանրային վստահության բարձրացմանն ուղղված միջոցների համալիր
կիրառումն է և այն ուղղված է բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով կոռուպցիայի
մակարդակի և տարածվածության նվազեցմանը:
Համաձայն 2015 թվականի
N 1141-Ն կառավարության որոշման` ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը վերը նշված խնդիրն իրականացնում
է թիրախային չորս ոլորտում՝ առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման: