Արդարադատության նախարարի՝ 2023թ. դեկտեմբերի 28-ի N 819-Լ հրաման և գործողությունների ծրագիր
հունվարի 01, 2024
Արդարադատության նախարարի՝ 2023թ. դեկտեմբերի 28-ի N 819-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագրի նպատակն է հանրությանը, տարբեր թիրախային խմբերին Ռազմավարության հիմնական ուղղությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ արդյունավետ իրազեկման և հասարակության ներառման միջոցով ապահովել հանրային աջակցությունն իրականացվող բարեփոխումներին և հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ իրականացումը: