Հայաստանը միացել է ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների (OECD PII) նախաձեռնությանը 2024 թվականին՝ որպես ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկիր։ Այն ՏՀԶԿ կողմից վավերացված առաջին միջազգային մակարդակով համաձայնեցված ցուցանիշների համախումբ է, որի շրջանակում հավաքագրված տվյալները և դրանց վերլուծությունն օժանդակում են ՏՀԶԿ-ին հակակոռուպցիոն փաստահեն տվյալների շտեմարանի ձևավորման հարցում:
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների (OECD PII) նախաձեռնություն
Հայաստանի գնահատումը կատարվել է՝
- Ռազմավարական շրջանակի որակի վերաբերյալ 3-րդ սկզբունքի,
- Հանրային քաղաքականության մշակման հաշվետվողականության վերաբերյալ 13-րդ սկզբունքի շրջանակներում:
2025 թվականի մայիսի 12–14-ը Հայաստանում անցկացվել է ՏՀԶԿ հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների այց, որի ընթացքում հանդիպումներ են անցկացվել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանրային բարեվարքության ցուցիչների՝ Ռազմավարական շրջանակի որակի և Հանրային քաղաքականության մշակման հաշվետվողականության շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված տեղեկություններին առնչվող հարցեր, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, ՏՀԶԿ փորձագետների կողմից ներկայացվել է լոբբիստական գործունեության վերաբերյալ լավագույն փորձը: Հանդիպումների արդյունքում ձևավորված վերջնական տվյալները հասանելի են հետևյալ հղումով։
Արդարադատության նախարարությունը 2025թ. օգոստոսի 8-ին ներկայացրել է հանրային բարեվարքության հաջորդ երկու ցուցիչների վերաբերյալ տվյալները՝ ներքին վերահսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետության, ինչպես նաև դատական և կարգապահական համակարգի բարեվարքության շրջանակներում:
Պաշտոնական կայք

Public integrity indicators
oecd-public-integrity-indicators.org
Պաշտոնական կայք

Public integrity indicators
oecd-public-integrity-indicators.org