Խորհրդի պատմություն

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացների արդյունավետ համակարգման նպատակով 2004 թվականի հունիսի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը հանդիսանում էր հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման պետական մակարդակի համակարգող մարմին։ Խորհուրդը ղեկավարում էր Վարչապետը, իսկ դրա կազմում ընդգրկված էին պետական կառավարման մարմինների ղեկավարներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Խորհրդին առընթեր ստեղծվել էր նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողով, որը գործում էր Նախագահի օգնականի ղեկավարությամբ և ապահովում էր հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգը և գնահատումը։
 
Հայաստանի Հանրապետությում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կատարելագործման և դրա արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշմամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը իր՝ համապատասխան գործիքակազմով: