Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ

ԳՐԵԿՈ

Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ)   ստեղծվել է 1999 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից՝ ԳՐԵԿՈ-ի անդամ պետությունների կողմից հակակոռուպցիոն չափանիշների պահպանման մոնիթորինգի համար։ ԳՐԵԿՈ-ի նիստերը անցկացվում են տարեկան երեք անգամ։

ԳՐԵԿՈ-ն  գնահատում է անդամ պետությունների հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգերը։ ԳՐԵԿՈ-ն ունի 48 անդամ՝ 46 ԵԽ անդամ և ԱՄՆ-ն ու Ղազախստանը։ Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է մինչև երկու ներկայացուցիչ, որոնք մասնակցում են ԳՐԵԿՈ -ի լիագումար նիստերին և ունեն ձայնի իրավունք։ Անդամ պետությունները նաև ներկայացնում են ազգային փորձագետներին, որոնք կարող են ներգրավվել ԳՐԵԿՈ-ի գնահատման գործընթացում։ Եվրոպայի խորհրդի այլ մարմիններ նույնպես կարող են նշանակել ներկայացուցիչներ (օրինակ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը)։ ԳՐԵԿՈ -ն դիտորդի կարգավիճակ է տրամադրել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (OECD) և ՄԱԿ-ին։ 

ԳՐԵԿՈ-ն բոլոր անդամներին գնահատում է հավասար հիմունքներով՝ փոխադարձ գնահատման և գործընկերային ազդեցության միջոցով։ Մոնիթորինգն իրականացվում է երկու փուլով՝

  1. Գնահատման փուլ՝ ձևավորվում են հանձնարարականներ։
  2. Համապատասխանության փուլ՝ ստուգվում է հանձնարարականների իրականացումը։

ԳՐԵԿՈ-ի նախորդ փուլերն անդրադարձել են հակակոռուպցիոն մարմինների անկախությանը, կոռուպցիոն եկամուտների բռնագանձմանը, պետական կառավարման ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը։

Գնահատումն իրականացվում է փորձագետների խմբի կողմից՝ հարցաթերթերի, փաստական տվյալների և երկիր այցերի հիման վրա։ Զեկույցները կարող են ներկայացնել առաջարկություններ, որոնք պարտադիր են  կատարման 18 ամսվա ընթացքում կամ դիտարկումներ, որոնք որևէ հետագա պարտավորություն չեն պահանջում։

Պաշտոնական կայք

Logo Coe (1)

Committed to Fighting Corruption

www.coe.int/greco