Հարթակի մասին
Հակակոռուպցիոն հարթակը գործարկվել է 2025 թվականի նոյեմբերին՝ որպես տեղեկատվական և հաղորդակցման գործիք հակակոռուպցիոն ոլորտում։ Հարթակի նպատակն է մեկտեղել և հանրությանը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը վերաբերող ամբողջական, թափանցիկ և արդիական տեղեկատվությունը, խթանել հանրության, քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև բաց և արդյունավետ հաղորդակցումը։ Հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը։

Հարթակում ներկայացված են՝
- Հակակոռուպցիոն խորհրդի գործունեության վերաբերյալ նյութեր,
- Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն հանձնառությունները և դրանց կատարման ընթացքը,
- Հակակոռուպցիոն ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը,
- Այլ թեմատիկ տեղեկություններ և վերլուծություններ, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանն ու հանրային իրազեկվածության բարձրացմանը։