Հայաստանը 2003 թվականից հանդիսանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մասնակից երկիր։ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցը ծառայում է որպես տարածաշրջանային հարթակ՝ հակակոռուպցիոն գործունեության խթանման, տեղեկատվության փոխանակման, լավագույն փորձի զարգացման և դոնոր կազմակերպությունների համակարգման համար։
ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանց
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցը տարածաշրջանային համագործակցության հարթակ է, որը միավորում է երկրներին՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ կառավարման ձևավորումը ապահովելու նպատակով։ Ցանցը կատարում է մոնիթորինգ, գնահատումներ և տեխնիկական աջակցություն՝ աջակցելով անդամ երկրներում կայուն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը։
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցն իր աշխատանքն իրականացնում է ընդհանուր ժողովների, համաժողովների, ենթատարածաշրջանային նախաձեռնությունների, թեմատիկ նախագծերի, տարածաշրջանային հանդիպումների և սեմինարների միջոցով։
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի հիմնական ղեկավար մարմինը Ղեկավար խումբն է, որը բաղկացած է բոլոր մասնակից երկրների և գործընկեր կազմակերպությունների ազգային համակարգողներից։ Ղեկավար խումբը սահմանում է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի ռազմավարական ուղղությունները, մոնիթորինգի մեթոդաբանությունը և գործողությունների ծրագրերը։
Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողը Արդարադատության նախարարի՝ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտը համակարգող տեղակալն է, համակարգման թիմը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորնգի վարչությունը:
Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագիր
Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի ենթատարածաշրջանային գնահատման ծրագիր է, որը մեկնարկել է 2003 թվականին։ Ծրագրի նպատակն է աջակցել նախաձեռնության հակակոռուպցիոն բարեփոխումներին՝ գնահատումների, հանձնարարականների մոնիթորինգի և միջազգային չափանիշներին համապատասխանությանը։
Հայաստանի գնահատման չորրորդ փուլի շրջանակում զեկույցը կենտրոնացած է հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության կիրարկման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և քննությանը։
2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակվել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի 5-րդ փուլի գնահատման շրջանակներում առաջընթացի զեկույցը: Զեկույցի ընդունմանը նախորդել են 2025թ. հուլիսի 7-ից 9-ը տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել և հաստատվել է զեկույցը: ՏՀԶԿ մոնիթորինգի թիմի կողմից գնահատվել են Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ նախորդ երկու տարիների կատարված լայնածավալ փոփոխությունները, որի արդյունքում զեկույցում ներառված ինը կատարողական դաշտերից վեցում գնահատվել է էական առաջընթաց։ Առաջընթաց է գնահատվել հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման կանխարգելման և գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար և պետական գնումների ոլորտում բարեվարքության ապահովման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում։ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման շրջանակում ամենաբարձր միավորները տրվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը:
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Հայաստանի գնահատման չորորդ փուլի զեկույց
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Հայաստանի մոնիթորինգի հինգերորդ փուլի հիմնական զեկույց
Պաշտոնական կայք


Organisation for Economic Co-operation and Development
www.oecd.org
Պաշտոնական կայք


Organisation for Economic Co-operation and Development
www.oecd.org