ՀայտարարություններԶԼՄ-ներ համար

Սրբուհի Գալյանը Դոհայում ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ու հիմնական ուղղությունները

դեկտեմբերի 16, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:
Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին` 

  • 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,
  • Հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,
  • Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,
  • Թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,
  • UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը: