ԶԼՄ-ներ համարՀայտարարություններ
Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին
դեկտեմբերի 03, 2025
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին: Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝
- կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը
- բարեվարքության համակարգի տարրերին
- վարքագծի կանոններին
- նվեր ստանալու արգելքին
- շահերի բախմանն ու ազդարարման համակարգին
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին
Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին: