Քննարկում․ ազդարարման համակարգի բարելավումը
սեպտեմբերի 16, 2025
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազդարարման համակարգի կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները: Գևորգ Քոչարյանն ընդգծել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի, ինչպես նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՈ) հինգերորդ փուլի գնահատման շրջանակներում ՀՀ-ին տրված հանձնարարականների կարևորությունը, որոնք առնչվում են ազդարարման համակարգին:
Քննարկվել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա 2023-2026 թթ. գործողությունների ծրագրից բխող՝ ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունների կատարման ընթացքը։
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։