Տեսանյութեր

Քննարկվել է Ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

հոկտեմբերի 15, 2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ՝ նպատակ ունենալով քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝
•    2023–2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված հաղորդակցման հայեցակարգի և 2024–2026 թվականների գործողությունների ծրագրի ընթացիկ փուլը։
•    2024 թվականին իրականացված հաղորդակցման գործողությունների ծրագրի ամփոփումը, ընդգծելով գերատեսչությունների և գործընկեր կառույցների ներդրումը։
•    2025 թվականին նախատեսվող հաղորդակցման գործողությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ հանրային իրազեկման, թափանցիկության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման ուղղությունները։
•    Աշխատանքների համակարգման, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության միջոցների ներդաշնակեցման խնդիրները՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։
•    2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառման կազմակերպչական հարցերը։