Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից մշակվել է «Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը և կուսակցությունների ֆինանսավորումն ընտրական գործընթացներում» ուղեցույցը

մայիսի 13, 2026

   Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից մշակվել և հրապարակվել է «Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը և կուսակցությունների ֆինանսավորումն ընտրական գործընթացներում» ուղեցույցը՝ Միացյալ Թագավորության զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում»  և  Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրերի շրջանակում։ Ուղեցույցի մշակման աշխատանքները համակարգվել են Վարչապետի աշխատակազմի և Արդարադատության նախարարության կողմից։

       Ուղեցույցը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար և նպատակ ունի բարձրացնելու ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում իրազեկվածության մակարդակը։

  Այն նպատակ ունի ներկայացնել ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման հիմնական դրսևորումները և կանխարգելման մեխանիզմները, առկա օրենսդրական կարգավորումները, միջազգային չափանիշները, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահման՝ գործնականում հանդիպող իրավիճակները։