Նորություններ
ՀայտարարություններԶԼՄ-ներ համար
դեկտեմբերի 16, 2025
Սրբուհի Գալյանը Դոհայում ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ու հիմնական ուղղությունները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`
2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,
Հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,
Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,
Թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,
UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը:
ՀայտարարություններԶԼՄ-ներ համար
դեկտեմբերի 10, 2025
«Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները» խորագրով համաժողով է տեղի ունեցել
Արդարադատության նախարարությունն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համատեղ անցկացրել են «Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները» խորագրով համաժողովը:Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով իր խոսքում նշել է՝ «Մենք հանձնառություն ունենք պայքարելու կոռուպցիայի դեմ և արդեն զգալի աշխատանք ենք իրականացրել»։Սրբուհի Գալյանը նշել է, որ այս և հաջորդող տարիների աշխատանքը նվիրված Է լինելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների կարողությունների զարգացմանը, կուսակցությունների ֆինանսական գործունեության առավել թափանցիկ կառուցակարգեր սահմանելուն, ինչպես նաև ազդարարման համակարգը բարելավելուն:Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հանձնաժողովի կողմից կատարած աշխատանքին:Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ամփոփ ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում ընթացիկ տարում իրականացված աշխատանքը:Համաժողովին ներկայացվել է նաև Հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը` որում ամփոփվելու է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեության վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը:Պանելային քննարկման շրջանակներում Հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել անցնող տարում ունեցած ձեռքբերումներին ու ներկայացրել են զարգացման հեռանկարները:Համաժողովի ավարտին ամփոփվել են Արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված «Կոռուպցիան իմ աչքերով» և «Բարեվարքության ճանապարհով» մրցույթների արդյունքները։
ՏեսանյութերՀայտարարություններ
դեկտեմբերի 10, 2025
Կոտրի՛ր կոռուպցիայի շղթան, ընտրի՛ր ազնվությունը
Կոռուպցիան սկսվում է փոքր քայլից:Մի´ գնա կոռուպցիայի ճանապարհով, ընտրի´ր արդարությունը:
Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է:#ոչկոռուպցիային
ՏեսանյութերՀայտարարություններ
դեկտեմբերի 10, 2025
Մի´ գնա կոռուպցիայի ճանապարհով, ընտրի´ր արդարությունը:
Կոռուպցիան սկսվում է փոքր քայլից:Մի´գնա կոռուպցիայի ճանապարհով, ընտրի´ր արդարությունը:
Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է:#ոչկոռուպցիային
ԶԼՄ-ներ համարՀայտարարություններ
դեկտեմբերի 03, 2025
Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին: Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝
կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը
բարեվարքության համակարգի տարրերին
վարքագծի կանոններին
նվեր ստանալու արգելքին
շահերի բախմանն ու ազդարարման համակարգին
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին
Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին:
Տեսանյութեր
հոկտեմբերի 15, 2025
Քննարկվել է Ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ՝ նպատակ ունենալով քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։Քննարկման հիմնական թեմաներն էին՝• 2023–2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված հաղորդակցման հայեցակարգի և 2024–2026 թվականների գործողությունների ծրագրի ընթացիկ փուլը։• 2024 թվականին իրականացված հաղորդակցման գործողությունների ծրագրի ամփոփումը, ընդգծելով գերատեսչությունների և գործընկեր կառույցների ներդրումը։• 2025 թվականին նախատեսվող հաղորդակցման գործողությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ հանրային իրազեկման, թափանցիկության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման ուղղությունները։• Աշխատանքների համակարգման, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության միջոցների ներդաշնակեցման խնդիրները՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։• 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառման կազմակերպչական հարցերը։
Էջ 1 6-ից